Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Չամուսնանալու 10 պատճառ՝ կանանց համար

Չամուսնանալու 10 պատճառ՝ կանանց համար

Եթե դուք դեռ երազում եք հրաշալի արքայազնի և հարսանեկան զգեստի մասին, այս տողերը ձեզ կհիասթափեցնեն: Սակայն եթե ձեր տղամարդու հետ դուք ներդաշնակ եք ապրում, այս հոգսերի մեծ մասը ձեզ ուղղակի կուրախացնի:

 

1. Դուք չպետք է ձեր ննջարանը և լոգասենյակը կիսեք տղամարդու հետ, ով իր գուլպաները մահճակալի տակ է մտցնում, իսկ լոգարանում կորցնում է իր ածելին և ձերը օգտագործում:

 

2. Ընկերուհիների հետ երեկույթի գնալու համար հարկավոր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել:

 

3. Կարելի է հանգիստ տանը դեմքի կանաչ դիմակով և մեծ վերնաշապիկով շրջել՝ չվախենալով, որ այդ տեսքով դուք սեքսուալ չեք:

 

4. Կարելի է առանց խղճի խայթ զգալու սիրաբանել բարմենի, հարևանի, գործընկերոջ կամ մեկ այլ տղամարդու հետ:

 

5. Կարելի է կարճ կիսաշրջազգեստ, կարճ տաբատ, դեկոլտեով զգեստներ կրել և չլսել այս արտահայտությունը. «Տանն ավելի կարճ բան չկա՞ր»:

 

6. Տղամարդիկ շատ են ուտում: Ամուսնուն կերակրելու համար դուք ստիպված կլինեիք օրերով կանգնել գազօջախի առջև և ուտելիքներ պատրաստել:

 

7.Եթե դուք ամուսնացած չեք, բնականաբար, սկեսուր չունեք, ով ամեն օր կփորձեր «վարժեցնել» ձեզ:

 

8. Ցուցասրահ կամ զարգացնող կուրսերի հաճախելու փոխարեն ստիպված կլինեիք ամուսնու պապիկի զարմիկի ծննդյան տոնին մասնակցել:

 

9. Միանգամից որոշել և ընկերուհիների հետ ճանապարհորդության մեկնել. սա դուք կարող եք ձեզ թույլ տալ, եթե ամուսնացած չեք և չունեք ամուսին, ով առնվազն կնեղանար ձեզանից, քանի որ դուք ձեր ժամանակը ոչ թե իր, այլ ընկերուհիների հետ եք անցկացնում:

 

10. Դուք ստիպված չեք լինի դիտել հոկեյի, ֆուտբոլի, բռնցքամարտի, բիաթլոնի աշխարհի առաջնությունը և ամուսնուն ու նրա ընկերներին ձկով գարեջուր մատուցել:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ